ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Տիեզերական մարմինների ուղեծրերը բարդ են ու անկառավարելի

Տիեզերական մարմինների ուղեծրերը բարդ են ու անկառավարելի
08.09.2025 | 19:11

Երեկ տեսա կարմիր լուսինը։ Ափսոս՝ մոտս հեռադիտակ չկար, որ ավելի մոտից նայեի։

Շատ հետաքրքիր էր։ Փաստորեն՝ Երկիրը հայտվել էր արևի ու լուսնի միջև, լուսնից փակել էր արևի լույսը, ու լուսինն ընկղմվել էր արնակարմիր խավարի մեջ։ Փինք Ֆլոյդը երևի երեկ կերգեր՝ the red side of the moon կամ the bloody side of the moon, որ ամբողջացներ իր լուսներգությունը։

Իսկ էդ ժամանակ լուսնի վրա արևի խավարում էր։

Բայց ուրիշ հետաքրքիր բաներ էլ կային։ Օրինակ՝ էդ պահին կարելի էր հաստատ ասել, թե արևը որտեղ ա։ Եթե շրջվեիր ու նույն գծով հետ նայեիր, նախ՝ հայացքով կընկղմվեիր Երկիր մոլորակի մեջ, կհասնեիր երկրի հրե, բոցավառ միջուկին՝ ամենակենտրոնին, հետո, եթե շարունակեիր, դուրս կգայիր Երկրի մյուս կողմից, ու արևը հենց քո գլխավերևում կլիներ՝ ամենազենիթում։ Այսինքն՝ էդ պահին դու զենիթի ճիշտ հակառակ կողմում էիր գտնվում՝ թինեզում։

Իսկ երբ երկրի վրա արևի խավարում ա, էդ ժամանակ լուսնի վրա երկրի խավարում ա լինում։ Բայց լուսինը փոքր ա ու լրիվ չի փակում արևը։ Եթե լուսնեցիները նայեին երկրին, կտեսնեին լուսնի կլոր ստվերը, որ սահում ա մայր Երկիր մոլորակի վրա։

Տիեզերական մարմինների ուղեծրերը բարդ են ու անկառավարելի։ Դրանք տիեզերական օրենքներով են գծվում։ Բայց մարդն ունի նաև ներքին ուղեծրեր, որոնք իր իշխանության տակ են։

Ու երբ մարդու եսը հայտնվում ա գիտակցության ու խղճի միջև, տեղի ա ունենում խղճի խավարում։ Եսը գիտակցությունից փակում ա խղճի ճառագայթները, ու գիտակցությունն ընկղմվում ա անխղճության խավարի մեջ։ Իսկ երբ գիտակցությունը զրկվում ա խղճից, վերածվում ա մի ահավոր ու անկառավարելի զենքի, քանի որ կորցնում ա իր բարոյական չափումները, չի կարողանում գնահատել իր արարքները ու խղճի փոխարեն կենդանական բնազդներն ա օգտագործում՝ որպես գնահատման գործիք, որոնք արդարացնում են գիտակցության հզոր կարողությամբ գործվող ամեն ոճիր։

Դա էն ա, ինչը մենք էսօր տեսնում ենք մեր շուրջը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5143

Մեկնաբանություններ